ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում:
Նշվում է, որ նավը փետրվարի 25-ի առավոտյան ափամերձ շրջանի ոստիկանության փրկարար ջոկատների ուղեկցությամբ շարժվել է դեպի Սև ծով:
Հիշեցնենք, որ նավերը միմյանց էին բախվել Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ