Արտակարգ դեպք՝ Երևանում․ Շենգավիթի սեփական տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_18-46-50.

Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

--00—ՅՄ