ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ԲԸՏՄ-ն հրապարակել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի 2024 թվականի վերահսկողության արդյունքները:
Իրականացվել է՝
87 ստուգում
Արձանագրվել է ընդերքօգտագործողների կողմից թույլ տրված՝
· 690 խախտում բոլոր ուղղություններով
Կայացվել է՝
206 վարչական տույժի որոշում
Նշանակվել է՝
32,040,000դր. տուգանք
Հաշվարկվել է`
3,583,739,397դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս
Հայտնաբերվել է
144 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք
4,630,663.3խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ
1,691,540,200դր. պետությանը պատճառված վնաս (միայն 43 դեպքով):
--00—ՅՄ