«Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ». «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

դ

«Իրավունք» թերթը գրում է. «Որեւէ մեկի հետ կոալիցիայի հարց չենք քննարկում ընդհանրապես մինչեւ չգնանք ընտրության հասկանանք, թե ով ինչքան ձայներ է հավաքել։ Ես հիմա միայն վստահ կարող  եմ ասել, որ բացառվում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մնացածը ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո, եթե կարիքը լինի կքննարկենք, -անդրադառնալով հարցին, թե բացառվում է արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հնարավոր կոալիցիան, «Իրավունքի» հետ զրույցում ասաց անձամբ Վարդան Ղուկասյանը։ 

Անդրադառնալով իշխանականների կողմից թիրախավորվելուն նախկին քաղաքապետը ասաց․

-Ամեն մարդ իր կերած իր կաթի, արյունին համապատասխան է խոսում, ես ոչ ոքին ասելու բան չունեմ , բոլորին բարիք եմ ցանկանում։ Իսկ ինչ մնում է ինձ թիրախավորելուն, բնական է, որովհետեւ մեր համախոհները շատ են, ընդհանրապես առաջին համարները միշտ թիրախում են, դա օրինաչափ երեւույթ է, չենք նեղվում։

 

Ինչ վերաբերում է Գյումրիում տիրող իրավիճակին, Ղուկասյանը նկատեց․

-Գյումրիում ամեն բան կարգին է, առհասարակ խորհուրդ կտամ բոլորին հեռու մնալ Գյումրից, թողեք ժողովուրդը հանգիստ գնա ընտրության, էս ինչ դավեր եք նյութում էդտեղ Երեւաններում, հերիք չի՞ խառնեք։ Ես մոտ օրերս հայտարարությամբ եմ հանդես գալու, բացահայտելու եմ, թե ինչ կեղծքիներ են պատրաստվում, շատ բան գիտեմ՝ շուտով բոլորը կիմանան։ Բայց ասեմ, որ բոլոր կեղծիքներով հանդերձ իշխանությունը կրվելու է, զուր հույսեր թող չփայփայեն»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 

--00—ՍՊ