ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Թուրքիան ակնկալում է բարձրացնել անվտանգության երկկողմ հարաբերությունների մակարդակը ԱՄՆ նոր վարչակազմի հետ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera Arabic-ին տված հարցազրույցում։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների հիմնական առանցքը միշտ եղել է անվտանգությունը։ Մեր նախագահն ասել է, որ անվտանգությունը կարևոր հենարան է, բայց հիմա, երբ մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, տնտեսությունը պակաս կարևոր չէ, քան անվտանգությունը, ուստի եկեք երկու երկրների միջև առևտրի ծավալը հասցնենք 100 միլիարդ դոլարի։ Սա մեծ փոփոխություն է:
Հիմա, երկրորդ ժամկետում (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի - խմբ.) մենք ցանկանում ենք հասնել մի կետի, երբ մեր տնտեսական հարաբերությունները լինեն առնվազն նույնքան կարևոր, որքան մեր անվտանգային հարաբերությունները»,- ասել է նա։
--00—ՅՄ