ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Քննարկվել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
--00--ԱՀ