Ռուբենը մահանում է Բաքվի բանտում, ամո’թ է, թուրքը թքում է ձեր ճակատին, ասում եք՝ անձրև է գալիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Եթե դուք կարողանում եք գիշերը քնել` իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, խոսելու բան չունեմ ձեզ հետ։ Այս շենքում են այն մարդիկ, ովքեր կարողանում են գիշերը հանգիստ քնել` լինելով պատասխանատուն, որևէ բան չանել, ովքեր կարողանում են վնասել իրենց պառակտող մտքերով ու հարցերով։ Այս մասին ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ այս պահին ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների։

«Ռուբենը մահանում է Բաքվի բանտում, ամո’թ է, թուրքը թքում է ձեր ճակատին, ասում եք՝ անձրև է գալիս»,- ասաց Թանդիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ