Telcell Visa Թվային քարտ` iPhone 16 Pro շահելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

15

 Մինչև մարտի 20-ը բացիր անվճար Visa թվային քարտ Telcell Wallet-ում, ստացիր 2 x 5000 BON և հատուկ նվեր՝ iPhone 16 Pro, եթե դառնաս գումարային առավելագույն վճարումներ կատարած 3 մասնակիցներից մեկը։

Visa թվային քարտով հարմար է կատարել օնլայն գնումներ և վճարումներ ամբողջ աշխարհում։ Քարտը չունի ֆիզիկական կրիչ, հետևաբար ավելի անվտանգ է, քանի որ Telcell Wallet-ում պահվող անհատական տվյալները հեռու են բոլորի աչքերից։

Visa թվային քարտն ունի նաև հետևյալ առավելությունները՝

  • անվճար ստեղծում և սպասարկում,
  • 5 յուրահատուկ դիզայն,
  • արշավի շրջանակներում Visa թվային քարտով այլ քարտի փոխանցումներ կատարելիս մինչև 10,000 դրամի դեպքում՝ 50 դրամ՝ 100-ի դրամի փոխարեն  իսկ 10,000 դրամ և ավելիի դեպքում՝ 0․5% միջնորդավճար՝ 0․8%-ի փոխարեն,
  • տարեկան 3% եկամուտ՝ հաշվի դրական մնացորդի վրա,
  • Apple Pay-ով և Google Pay-ով վճարելու հնարավորություն,
  • 0% միջնորդավճարով համալրում 4500+ Telcell Terminal-ներով՝ 24/7։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել Visa թվային քարտ Telcell Wallet-ում և դառնալ գումարային առավելագույն վճարումներ կատարած 3 մասնակիցներից մեկը։ Վճարումների հաշվարկը կատարվելու է հետևյալ կերպ․ օրինակ՝ քաղաքացին կատարել է 3 վճարում կամ փոխանցում՝ 5000 դրամ + 72,000 դրամ + 13,000 դրամ։ Ստացված գումարը համեմատվելու է մյուս մասնակիցների արդյունքների հետ, ինչի հիման վրա ընտրվելու են 3 հաղթողները։

Արշավին մասնակցելու պայման չէ առավելագույն գործարքներ անելը։ Դա միայն վերաբերում է iPhone 16 Pro շահելուն։ Նույնը վերաբերում է BON-երին, այսինքն` քարտ բացելով յուրաքանչյուր ոք արդեն իսկ ստանում է BON-ներ։

Ակցիան գործելու է մինչ մարտի 20-ը։ 

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

 

--00—ԱՊ