ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ռուսական ստորաբաժանումները գրավել են Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գյուղն ազատագրվել է զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանման հարձակողական գործողությունների ժամանակ։ Բնակավայրը գտնվում է Սուջանի շրջանում` Սուջայից մոտ 17 կմ դեպի հյուսիս։
Սա Կուրսկի շրջանի արդեն չորրորդ բնակավայրն է, որ ազատագրվել է վերջին օրերի ընթացքում։ Ավելի վաղ ազատագրվել էին Նիկոլսկի գյուղը, Պոգրեբկին և Օրլովկան։
--00--ԱՀ