ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ուկրանայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։
«Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով հաստատվել է 31 հոգու մահը, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ը հայտնել էր 17 զոհի, 140 վիրավորի մասին։
--00—ՅՄ