ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Օպերատիվ շտաբի որոշմամբ՝ տարհանման գոտում ընդգրկվել են Կուրսկի մարզի 8 շրջաններ՝ 152 հազար 566 բնակչությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ խորհրդակցությանը հայտարարել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը՝ ներկայացնելով իրավիճակը։
«Այսօրվա դրությամբ 133 հազար 190 մարդ դուրս է եկել, մնացել են 19 հազար 376-ը։ Շարունակում ենք մարդկանց տեղափոխումը ապահով վայրեր»,-ասել է նա։
--00—ՅՄ