ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը։
«Հիանալի նորություն: ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարի խոշոր հանքավայրի նախագիծը վերսկսելու համար Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը:
Այս նախագիծը ԱՄՆ միլիոնավոր դոլարների ներդրում կբերի տնտեսության մեջ, կստեղծի աշխատատեղեր և կնպաստի Հայաստանի և Միացյալ Նահանգների բարգավաճմանը:
Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել այս գործին՝ միասին աշխատելով դեպի ավելի բարգավաճ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:
--00—ՅՄ