ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և ակումբի ղեկավարության անդամներ Ժոան Սոլերը և Խավիեր Պուչն աշխատանքային այցով գտնվում են Բաքվում։ Նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է azerisport.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ավարտին կողմերը հայտարարել են, որ փաստաթուղթ կստորագրվի Ադրբեջանում «Բարսելոնայի» ֆուտբոլի ակադեմիա ստեղծելու մասին։
Հիշեցնենք, որ սա Լապորտայի առաջին այցը չէ Ադրբեջան․ անցած նոյեմբերին նա մասնակցել էր COP29 միջազգային համաժողովին՝ նաև քննարկելով ակումբի ֆինանսական ապագան։
--00—ԱՀ