ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լարված բանակցություններից հետո եվրոպական մի շարք կառույցների ու երկրների ղեկավարներ X-ի իրենց էջերում աջակցություն են հայտնել Զելենսկիին ու Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին իր էջում կիսվել է այդ գրառումներով՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար:
«Կա ագրեսոր՝ Ռուսաստանը, կա հարձակման տակ գտնվող ժողովուրդ՝ Ուկրաինան։ Մենք բոլորս ճիշտ էինք 3 տարի առաջ՝ օգնելով Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ և շարունակելու ենք դա անել»,–գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ուկրաիներեն գրառմամբ վստահեցրել է՝ կշարունակեն աշխատել Զելենսկիի հետ՝ հանուն արդար և կայուն խաղաղության: «Եղեք ուժեղ, համարձակ, անվախ: Դուք երբեք մենակ չեք մնա, հարգելի նախագահ Զելենսկի»,–գրել է Կոշտան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ