ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հրապարակային վիճաբանությունից հետո, հիշեցրել է Զելենսկիին իր խոսքերը ԱՄՆ-ի մասին։
2022 թվականի մարտի 1-ին Խամենեին հանդես եկավ հայտարարությամբ, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ, որում արևմտյան երկրների աջակցության հույսը պատրանք էր անվանել և կոչ արել հույսը չդնել ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա։
Երեք տարի անց նա հիշեցրել է այդ խոսքերը. «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առաջին դասն այն է, որ արևմտյան տերությունների աջակցությունը երկրներին և կառավարություններին, որոնք իրենց խամաճիկներն են, պատրանք է:
Բոլոր կառավարությունները պետք է դա հասկանան:
Այն կառավարությունները, որոնք հույսը դնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա պետք է նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին:
2022 թվական, մարտի 1»,- գրել է Խամենեին:
--00—ՅՄ