Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս ՀՀ-ի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը․ Խամենեի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

5100581.thumb_

Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է պնդել իր այդ մոտեցումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է Mehr գործակալությունը։

«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից»,- ասել է նա՝ նշելով, որ օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն իրենց հարևան երկրների հետ հարաբերություններում։ 

--00—ՅՄ