ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը տարածաշրջանում չունի իր վստահված ուժերը։ Եմենը, Հըզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը. Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին- նշում է ՏԱՍՍ-ը): Մենք կկործանենք այս ռեժիմը», - մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը։
--00—ՅՄ