ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Այսօր՝ նոյեմբերի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի և հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեի հետ այցելել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն ստորաբաժանում: Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Խամենեին ծանոթացել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի վերջին ձեռքբերումներին։
Այս մանրամասներ չեն հաղորդվում։
--00—ՅՄ