ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երկրի վրա միակ մարդն է, ով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա հնարավոր չէ անել թշնամական գործողությունների միջոցով, ABC News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միակ ճանապարհը (Ուկրաինայում հակամարտությունը - խմբ.) ավարտելու դա այն է, որ Վլադիմիր Պուտինը գա բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին նախագահ Թրամփը Երկրի վրա միակ մարդն է, ով ունի նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու որևէ հնարավորություն»,- ասել է Ռուբիոն։
--00—ՅՄ