Նոան ջախջախեց Շիրակին` 4։0

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

FB_IMG_1740931076628-1-750x375

Fastex Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 21-րդ տուրում «Նոան» «Ջունիոր Սպորտում» ընդունեց Գյումրու «Շիրակին»։

«Նոայի» կազմում դուբլ ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ աչքի ընկան Էրալդ Չինարին և Բրունո Ալմեյդան։

Այսպիսով, սա «Նոայի» 12-րդ անընդմեջ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։

Այս խաղից հետո «Նոան» 46 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 24 միավորով 6-րդն է։

--00—ՅՄ