Ո՞ւր է ամերիկյան խումբը, որ սահմանային հարցերով պիտի գար ՀՀ. ԱԳ փոխնախարարը խուսափեց պատասխանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակներում, որը ստորագրվել էր դեռևս Բայդենի վարչակազմի հետ, կար դրույթ այն մասին, որ «ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական խումբ է ուղարկելու Հայաստան՝ սահմանային անվտանգության հարցերով օգնելու համար»։

Չնայած այս ձևակերպմանը, ամերիկյան ոչ մի խումբ դեռևս չի ժամանել Հայաստան, ինչը, ըստ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, պայմանավորված է «մի ամբողջ ադմինիստրացիայի փոփոխությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ