Մարդիկ մահանում են խրամատներում, իսկ Զելենսկին և ԵՄ առաջնորդները շքեղ ընթրիքներ են կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture4

մինչ զինված հակամարտությունը շարունակվում է, Վլադիմիր Զելենսկին և ԵՄ առաջնորդները ժամանակ են անցկացնում ճոխ ընթրիքներին։ Այս մասին նշել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը:

«Եվրամիության առաջնորդները և Զելենսկին ճոխ ընթրիքներ են անում, մինչ մարդիկ մահանում են խրամատներում: Քանի՞ ծնող այլևս չի տեսնի իր որդուն, քանի՞ երեխա այլևս չի տեսնի իր հորը»,- գրել է Մասկը X-ում։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Լոնդոնում հանդիպում է տեղի ունեցել՝ նվիրված Ուկրաինայի կարգավորմանը։ Լոնդոնում հավաքվել են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Շվեդիայի ղեկավարները։ Ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

--00—ՅՄ