Հայաստանը պետք է գործնական քայլեր ձեռնարկի․ պաշտոնական Բաքուն պատասխանել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

photo_2025-03-04_18-13-24

«Հայաստանը, որը տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում իր գրավոր և ստորագրված պարտավորությունների առկայությանը, դեռևս չի կատարել դրանք»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջարկները երթուղիների վերաբերյալ, որոնք էապես անտեղի են, դժվար իրագործելի և երկար, նպատակ ունեն ուշադրությունը շեղել գործընթացից և նրա պարտավորություններից»,- ասել է Հաջիզադեն։

«Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

--00—ՅՄ