ՄԻՊ-ը այցելել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց, հետաքրքրվել նրանց վիճակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Screenshot_1

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

--00—ՅՄ