ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՏԿԵՆ-ը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ կառույցների հետ, մասնավորապես՝ ՄԱԶԾ (UNDP) թիմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ։
Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել և խորացնել առկա գործակցությունը տարբեր ոլորտներում։
Նախարարը կարևորել է հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կայուն համայնքներ» ծրագրի արդյունքները, որոնց հիմնական նպատակը եղել է կայուն աշխատատեղերի ապահովումը։
Կարևորվել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ տարիներ շարունակ համայնքային դպրոցներում գործող «Դպրոցական սնունդ» ծրագիրը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության, էներգաարդյունավետությանը միտված միջոցառումներին, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
--00--ԱՀ