Ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

5348234487370217547

 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում  այսօր ձերբակալվել է։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատեց տեղեկությունը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եւս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։

Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով․ «Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։»

 

--00—ԱՊ