«Ադրբեջանի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»․ Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ս

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն X-ի միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ելույթին․

«Վարշավյան համաժողովն ուղղված է հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքմանը։ Վարշավայի համաժողովում Ադրբեջանի մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Հաջիզադեն՝ հայտարարելով, իբր, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթի ժամանակ զբաղվել է «ապատեղեկատվությամբ և մանիպուլյացիաներով»։ 


--00—ՍՊ