ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռուս խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ խոսելով ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահների հետագա կարգավիճակի հարցին։
«Հաշվի առնելով, որ վերջին 3 տարում հայկական զինված ուժերը մեր տարածքներում, որտեղ խաղաղապահներ են տեղակայված, լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն կա այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի վերաբերյալ խորհրդակցություններ անել»,-ասել է Հաջիզադեն։
--00—ՅՄ