«ՀՀ-ն ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ»․ Բաքվից արձագանքել են Փաշինյանի հոդվածին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

photo_2025-02-11_11-36-58

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը իբր եռապատկվել են։ Բաքվից այս կերպ են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս հրապարակված հոդվածին, որում վերջինս մանրամասն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին և ՀՀ սպառազինության վերաբերյալ հարցերին։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հղում անելով ՀՀ-ի կողմից վերջերս կնքված ռազմական պայմանագրերին նշել է, թե իբր «ձեռք է բերվում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքներին»։

--00—ՅՄ