ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կարևորագույն գործոն է։ Հանդես գալով այս դիրքորոշմամբ՝ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացին, խաղաղության պայմանագրի հարցին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Բնականաբար, մենք քննարկումներ ենք ունենում Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որտեղ ներկայացված են և Ադրբեջանը, և Թուրքիան, և Հայաստանը։ Մենք աշխատում ենք ամենաճիշտ լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»,- ասել է նա
Թուրքիայի նախագահի խորհրդականը կրկնել է Ադրբեջանից հնչող հայտարարությունն առ այն, որ պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ։ Նշել են, իբր, ՀՀ սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, և նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ աշխատելու են անցանկալի իրավիճակից խուսափելու համար։
--00—ՍՊ