Գյումրին շրջադարձային կարող է լինել, ՔՊ-ի շանսերը քիչ են, արդյունքն ապագայի համար շատ կարևոր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News 

   Քաղաքական դաշտը թուլացած է, իրար դեմ խոսելով են զբաղված, իրավիճակից ելք չի գծագրվում։ Ելքը մտավոր դաշտում պետք է լինի, առանցք է հարկավոր, որի շուրջ ոտքի կկանգնենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։  

   Խոսելով Գյումրու ընտրությունների մասին, բանախոսը նշեց, որ Գյումրին շրջադարձային կետ կարող է լինել, ապագայի համար շատ կարևոր է, իշխող թիմի շանսերը քիչ են։   

   «Ժողովուրդը պայքարելու ջիղ ունի, ճիշտ աշխատանքի դեպքում մարդկանց կարելի է արթնացնել, վերջնականապես կորած մարդիկ քիչ են, մենք ունենք ռեսուրս պայքարելու համար»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ