ՀՀ և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու հայտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

AA
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
 
«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:
Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- ասված է ՀՖՖ-ի ֆեկսբուքյան էջում:

 

--00—ՍՊ