ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
«Ալ Քասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) բրիգադները Թել Ավիվի ուղղությամբ հրթիռային հարվածներ են հասցրել:
Օդային հարվածների ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, ինչպես նաև օկուպացված Արևմտյան ափի կենտրոնական մասում գտնվող Մոդիին բնակավայրում, հաղորդում է իսրայելական բանակի ռադիոկայանը:
««Ալ Քասամ» բրիգադները հրթիռակոծել են Թել Ավիվ քաղաքը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
--00—ՅՄ