ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայաստան կատարած այցին։ Նա թվիթերյան իր գրառման մեջ նշել է․
«Հայաստան կատարած իմ այցի ժամանակ հանդիպեցի Հայաստանի վարչապետին։ Համակողմանի քննարկում ենք ունեցել՝ շեշտը դնելով մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրների վրա:
Մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան, որն ամրապնդվում է մարզական և մշակութային կապերով, հաստատում է մեր ժողովուրդների խորը կապերը: Վստահ եմ, որ այս իրադարձությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»: Այդ մասին X-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
--00—ՍՊ