ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ակումբը չի գնի հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի իրավունքները։ Ավելի վաղ RB Sport-ը նման տեղեկություն էր տարածել:
— Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկությունը։ Հաստատ ոչ ակումբից։ Սա կատարյալ անհեթեթություն է։
— Հնարավորություն կա՞, որ Սևիկյանը կմնա «Լոկոմոտիվում»:
— Մրցաշրջանն ամենաթեժ փուլում է, ամեն ինչ կարող է պատահել։ Բայց հիմա, հավանաբար, պարզապես ճոճում են նավակը»,- ասել է Նագորնիխը «Championat»-ի հետ զրույցում։
23-ամյա Էդգար Սևիկյանը 2024 թվականի սեպտեմբերից վարձավճարով հանդես է գալիս «Լոկոմոտիվում»: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ֆերենցվարոշին»։
Armsport
--00—ՍՊ