Չգիտեմ՝ մենք լավ խաղացինք, թե հակառակորդը՝ վատ, բայց նման հաճույք ես դեռ չէի ստացել․ Գուրամ Կաշիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Untitled-42

Վրաստանի ազգային հավաքականի ավագ Գուրամ Կաշիան Հայաստանի ընտրանու նկատմամբ (6:1) տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Հավանաբար, սա մեր խաղացած լավագույն խաղակեսերից մեկն էր: Չգիտեմ՝ մենք լավ խաղացինք, թե հակառակորդը՝ վատ, բայց առաջին խաղակեսից նման հաճույք ես դեռ չէի ստացել: Մենք շատ բարձր որակի ֆուտբոլ խաղացինք հարձակման գծում:

Եթե ես պետք լինեմ հավաքականին, անպայման կլինեմ հավաքականում: Չգիտեմ, թե այդ խոսակցություններն որտեղից են տարածվում: Չեմ ցանկանում շատ խոսել իմ մասին, բայց եթե հավաքականին պետք լինեմ, ես պատրաստ եմ:

Աշխարհի առաջնության որակավորման փուլին դեռ շատ ժամանակ կա, և հիմա կանխատեսումներ անել հնարավոր չէ: Այսօր մենք շատ բարձր որակի ֆուտբոլ խաղացինք, և հուսով եմ, որ սեպտեմբերին էլ այդպես կլինի», — Կաշիայի խոսքն է մեջբերում worldsport.ge-ն։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ