ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Կրեմլը հայտարարություն է տարածել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների արդյունքներով․
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարտի 18-ից 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին հարվածելն արգելող մեխանիզմ մշակել՝ կողմերից որևէ մեկի չկատարման դեպքում պայմանագրի երկարաձգման և դուրս գալու հնարավորությամբ:
Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածության համաձայն՝ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով թույլ չտալը։ ԱՄՆ-ը կնպաստի համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման հասանելիության վերականգնմանը, ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը, ինչպես նաև ընդլայնել նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիությունը նման գործարքներ իրականացնելու համար:
Ռուսաստանը և ԱՄՆ-ը ողջունում են երրորդ երկրների ծառայությունները, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացմանը աջակցելուն: Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։
--00--ՍՊ