ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի 28 minutes հաղորդման ժամանակ ցուցադրված աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունը, ամբողջությամբ ջնջված է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆրասիահայ համայնքի ներկայացուցիչ Սիմոն Կարապետյանը։
Նրա խոսքով` 2025 թվականի մարտի 24-ին այդ հաղորդման ժամանակ ներկայացվել է Թուրքիան և նրա հարակից երկրները` առանց Հայաստանի։
«Փոխարենը` Ադրբեջանը ներկայացված էր որպես ընդլայնված մինչև Թուրքիայի սահման, ինչը բացարձակ անընդունելի է և կեղծում է իրական աշխարհաքաղաքականությունը։ Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ։ Սա դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն»,–գրել է նա։
Սիմոնյանն ընդգծել է, որ Ադրբեջանը արդեն օգտվում է այդ պատկերից՝ տարածելով այն գաղափարը, որ Հայաստանը գոյություն չունի Ֆրանսիայի և միջազգային կառույցների աչքում։
--00—ՅՄ