ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16.30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը: Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, վերցրել է այն և հեռացել։
Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 100 դոլարը հափշտակել է Եղվարդ քաղաքի 24-ամյա բնակիչը: Նա Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
24-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
--00--ԱՀ