ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրնոյե բնակավայրը»,- ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
«Դնեպր» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Մալիե Շչերբակի բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
--00--ԱՀ