ՌԴ-ի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերը մտադիր չեն բանակցությունների արդյունքներով փաստաթուղթ ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աա

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փորձագիտական խմբերը մտադիր չեն Էր Ռիադում բանակցությունների արդյունքներով որեւէ փաստաթուղթ ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք ընթանում են տասներորդ ժամին, վերսկսվել են երրորդ ընդմիջումից հետո:

--00—ՍՊ