1 զոհ, 2 վիրավոր․ խոշոր ավտովթար է եղել Վեդիի կամրջի մոտ, բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

photo_2025-03-29_18-36-11

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

--00—ՅՄ