Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Վեսյոլովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot_1_0

«Հյուսիս» խմբավորման ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Վեսելովկա բնակավայրը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Բացի այդ, Կուրսկի մարզի Գորնալ, Գուևո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ջախջախվել են ուկրաինական հինգ բրիգադների կազմավորումները։ Ավիացիան և հրետանին խոցել են ողջ կենդանի ուժն ու տեխնիկան նույն բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 20 բնակավայրերի շրջանում։

--00—ՅՄ