Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

photo_2025-03-29_16-19-50

Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:

Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:

--00—ՅՄ