ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը, ավելի քան 3400 մարդ վիրավորվել է, ևս 139-ը անհետ կորած է համարվում, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի իշխանության հայտնած տեղեկատվությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1002 մարդ, վիրավորվել՝ 2376-ը։
«Պետական վարչական խորհրդի տեղեկատվական խմբի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 1644 մարդ, վիրավորվել՝ 3408-ը, անհետ կորել՝ 139»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։
--00—ՅՄ