ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի քննարկմանն է ներկայացրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման հարցը:
Փաստաթուղթը խորհրդարանին կներկայացնի ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի հրամանագրում նշվում է, որ Ռուդենկոն նշանակվել է որպես պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Դաշնային ժողովի պալատների կողմից պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները ստորագրել են համաձայնագիր, որն ապահովում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարգավիճակ և ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ։ Պուտինն այս համաձայնագիրը բեկումնային է անվանել։
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի բովանդակությունը։
--00—ՅՄ