ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ հեռարձակվելու է թուրքական պետական TRT հեռուստաալիքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցի ժամանակ։
Հանրահավաքում արհեստական ինտելեկտի կիրառմամբ հավաքվածներին ընթերցվել է Իմամօղլուի նամակը։ «Ես երբեք չեմ կատարել այն հանցագործությունները, որոնք ինձ վերագրվում են, հպարտ եմ իմ արածով որպես քաղաքապետ: Իմ սիրտն ու հոգին ձեզ հետ են: Ինչ էլ որ լինի, ես մեկ քայլ չեմ նահանջի ժողովրդին արժանի ավելի լավ օրերի համար պայքարից: Ես կպահեմ խոստումը, կկատարեմ իմ կյանքի գնով ժողովրդի կողմից ինձ վստահված առաքելությունը»,- ասել է նա:
--00—ՅՄ