Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ-ի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

աա
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ավելի վաղ ասել էր՝ «կա'մ ժողովուրդը շարունակում է «Ղարաբաղյան շարժումը», կա'մ գնում ենք «իրական Հայաստանի» գաղափարով»։ 


«Հիշեք.
 
նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: 

Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
 
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը:


--00—ՍՊ