ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են ռուսական RuTube վիդեոհոսթինգը, որը մտնում է «Գազպրոմ-մեդիայի» ակտիվների մեջ: Այդ մասին հայտնել է TՏՏ ոլորտի փորձագետ և ZaTelecom հեռագրային ալիքի հեղինակ Միխայիլ Կլիմարևը․
«Մուտքն արգելափակված է փետրվարի 25-ի որոշմամբ», - նշված է հաղորդագրության մեջ, որը հայտնվում է RuTube-ը բացելու փորձի ժամանակ։
Կայքը հասանելի չէ տարբեր բջջային օպերատորների եւ ինտերնետի պրովայդերների մոտ, նշում են ԶԼՄ-ները:
--00—ՍՊ