Ժամը 11:00-ի դրությամբ Գյումրու ընտրություններին մասնակցել է 8100 ընտրող, Փարաքարում՝ 3094

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Screenshot_1_0

Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը, հայտնում են ԿԸՀ-ից։

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: 

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:

--00—ՅՄ